Սիրելի արվեստասերներ,
«Ես կարող եմ» արվեստների կենտրոնը արվեստագետներ հետ հանդիպումների շարքում ներկայացնում է գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանին:
Հանդիպումը տեղի կունենա Ապրիլի 13-ին,ժամը 18:00-ին «Subtitle» սրճարանում:
Կորյունի 21, Ռուսական պուրակում, Դրամատիկական թատրոնի հարևանությամբ/:
Ծրագրում`
Առաջին մաս ՝
Հարցազրույց նկարչի հետ:
Կներկայացվի նկարչի ստեղծագործական ուղին:
Մաս երկրորդ`
Ֆիլմերի դիտում և քննարկում:
Ավետիս Խաչատրյանին ներկայացնող ֆիլմ, (ռեժ.`
Արման Երիցյան, ֆիլմի տևողությունը 20 րոպե) և Ավետիս Խաչատրյանի նկարներով ստեղծված անիմացիոն ֆիլմ,
(ռեժ.` Վրեժ Քասունի, ֆիլմի թևողությունը 7 րոպե)
Մաս երրորդ` Ներկաներին սպասվում են անակնկալներ: Հորդորում ենք ցանկության դեպքում ունենալ նկարչական ամենապարզ պարագաներ (թուղթ, մատիտ ու, նույինսկ, գրիչ)՝ նկարչական իմպրովիզ- իրարանցումից անմասն չմնալու համար
Հանդիպումը կվարի Արևիկ Աստաբացյանը: :)
Տեղերը խիստ սահմանափակ են !
Հարգանքներով՝ «Ես կարող եմ» անձնակազմ